«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով». Վարդանյան
Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։
Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով։
Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից։ Համաձայն եմ շատ մտքերի հետ, որոնք հնչում են Կարպիս Փաշոյանի հետ Տաթևիկ Հայրապետյանի հարցազրույցում»,-նշել է Վարդանյանը:
Հիշեցնենք՝ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասել էր.
«Ալիևն ուզում է, որ սոված մարդիկ Արցախում փողոց դուրս գան և ստիպված ադրբեջանական օգնություն ընդունեն»:
Նմանատիպ հոդվածներ
«Այս տեղեկությունը բացարձակ սուտ է». Սիմոնյանը՝ արցախցի պատգամավորի հայտարարության մասին
ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել:Տեղ...
«Չգիտես լաս, թե՞ խնդաս». Հակոբյանը պատասխանել է Սիմոնյանին
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի: «Հայա...
«Չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ». Փաշինյան
Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցի...
«Կա ԼՂ հայության անվտանգության և իրավունքների խնդիրը, որը բոլորի խնդիրն է». Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները կանխելու համար միջազգային ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ...