ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ հարցերում մենք կհաջողենք ու դա տեսանելի է. Անդրանիկ Քոչարյանը` բանակցային գործընթացի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիան էլ փորձ արեց կանգնեցնել պատերազմը, ԱՄՆ-ն էլ, Ռուսաստանն է, սկսվեցին բազմաշերտ խաղերը, որի արդյունքում պատերազմը կանգնեց այնտեղ, որտեղ պետք է կանգներ, դա էր պատերազմի տրամաբանությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով բանակցություններին` Քոչարյանը կանխատեսել է, որ դրանք դեռ կձգվեն.
«Ամեն մեկն իր պետական շահը պետք է սպասարկի եւ բոլորն անվտանգային խնդիրներ են: Ինչքան էլ ասենք, որ արագ պետք է հասնենք խաղաղության, կան հարցեր, որոնց շուրջ դեռ շարունակություններ կլինեն: Կարծում եմ՝ շատ հարցերում մենք կհաջողենք ու դա տեսանելի է: Դրա համար պետք է լինենք միասնական:
Ադրբեջանցիները փորձում են օգտվել պատերազմից հետո ստեղված իրենց առավելություններից, բայց դրանք զսպվում են: Աշխարհաքաղաքական շահեր կան, որոնք զսպող գործիք պետք է լինեն բանակցային գործընթացում»,-ասել է նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը». Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը շարունակում է հունիսի 20-ին ընդհատված նիստը։ Վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...