Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Թովմասյան
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Այս մասին Արցախի խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ պնդելով, որ դա իրենց կարմիր գիծն է, և ոչ ոք իրավունք չունի այն խախտելու։
Նրա խոսքով՝ Արցախում տեղի ունեցողը կատարվում է միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։ Ըստ նրա` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։
«Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ադրբեջանը կանխամտածված սովամահ է անում արցախցիներին և ցանկանում բնաջնջել նրանց»,- ասել է նա։
Արցախի պատգամավորները մեկ լոպե լռությամբ հարգեցին այսօր զոհվածների հիշատակը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. հայտնի է ինչի մասին են խոսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նա...
Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել․ որևէ հիմնավորում նրա...
Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություն...
Հայտնի է՝ որ հարցերի շուրջ են Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում համաձայնության հասել
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել վաշինգտոնյան...