Արցախում ՊԲ մարտիկները զոհվել են ԱԹՍ-ի հարվածից, նրանցից երկուսը Գիշի գյուղից էին. ԶԼՄ
Այսօր Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված երկու զինծառայողները՝ Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանը, Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին՝ կամավորականներ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը։
«Երկուսն էլ բազմազավակ ընտանիք ունեին, յուրաքանչյուրը՝ 4 զավակ»։ Համայնաքապետի խոսքով, աշխարհազորայիններ էին, մոտավորապես՝ 7-8 ամսվա ծառայողներ են եղել․ «Արմոյի երեխաները՝ 2-ը չափահաս են, 2-ը՝ անչափահաս, Գագիկի երեխաները բոլորն էլ անչափահաս են»։
Սերոբ Աղաբեկյանը պատմել է նաև, որ դեպքի ժամանակ Աբգարյան Արմոյի տղան իր հետ է եղել դիրքերում․ «Մի կրակոց է եղել՝ օդից ԱԹՍ-ով խփել են»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի այսօրվա 4 զոհերից 2-ը Մարտունուց են, 2-ը՝ Մարտակերտից
Ռազմական գործողությունների վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունեմ, միայն հաջողվել է ճշտել, որ 4 զոհերից 2-ը Մարտուն...
ԱՀԱԶԱՆԳ. Փլուզման վտանգ կա Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում
Հունիսի 26-ին, ժամը 11:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող...
Երևանի հիվանդանոցներից մեկի բուժքույրը խոստովանել է, որ «մարիխուանա» է օգտագործում
Հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և Ոստիկա...
Հարցում` Ադրբեջանում. արդյոք կողմ են Արցախի դեմ նոր ագրեսիային. ադրբեջանագետ
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր միկրոբլոգում գրառում է կատարել.&nbs...