ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվին ՀՀ-ն թույլ չի տալու Արցախում էթնիկ զտումներ անցկացնել. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, որ անհնար են համարում ԼՂ հայերին լրացուցիչ երաշխիքներ տալը։ Ըստ Սիմոնյանի՝ նման հայտարարությունը հենց իրենց է վնասում.

 

«Նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որ տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ էր դարձել, չեն լուծում։ Դա իրականությունից փախչել է»,- ասել է նա՝ հավելելով, որ վստահ է՝ ինչ-որ փուլի ադրբեջանը կգնա այդ հարցի լուծմանը․ 

 

 ԱԺ նախագահը նաև հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը ևս չի կատարվում.

 

«Երաշխիք հանդիսացող երկիրը գործողություններ չի ուզում կամ չի կարողանում անել։ Ես հիմա վստահ չեմ, որ հիմա մենք դա խաղաղության պայմանագրում  պետք է ամրագրենք, այլ ոչ թե մեկ այլ փաստաթղթում, որ որևէ երկիր կամ երկրներ երաշխավոր պետք է հանդիսանան։ Եթե այս հարցը չներառվեց ու չքննարկվեց, եթե այս հարցին լուծում չեղավ, նշանակում է՝ բանակցությունների մեծ մասն անիմաստ խոսակցություններ են»։

 

Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, նշել է. 

 

«Եկենք չշտապենք, որովհետև մշտապես առաջարկները սեղանին են, տեսնենք` ինչ կլինի: Եթե հարցը չլուծվի Ադրբեջանի համար Ադրբեջանի տեսանկյունից, իրենք ջայլամի քաղաքականության տրամաբանության մեջ երկիրը պահել կամ էթնիկ զտումներ անել իրենց մոտ չի ստացվելու»:

 

Մանրամասներ` տեսանյութում: