«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել Հայաստանում ատոմակայանի նախագծի իրականացումը
Ատոմակայանի կառուցումը Մոսկվայի և Երևանի միջև երկխոսության կարևորագույն կետ է, «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետը նշել է, որ ատոմակայանի հարցը պարբերաբար բարձրացվում է երկկողմ համագործակցության տարբեր մակարդակներում։
«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները», - հայտարարել է Գալուզինը։
Նա նաև ընդգծել է, որ այս նախագծին իրական այլընտրանքներ չկան՝ հաշվի առնելով ապացուցված տեխնոլոգիաների հուսալիությունը և գրավիչ ֆինանսական պայմանները։ Գալուզինը հավելել է, որ սա վերաբերում է ինչպես շինարարության փուլին, այնպես էլ կայանի հետագա շահագործմանը, ինչպես նաև անհրաժեշտ մասնագետների պատրաստմանը։
Նմանատիպ հոդվածներ
Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան
«Սիրելի հայրենակիցներ,Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։Բոլորին խ...
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
Տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 9-ի դրությամբ
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 374.94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝...
Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Փակ են Արագածոտնի մարզում...