18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում մահացել է մանկական խաղահրապարակներից մեկում բենզինով հրկիզված 14-ամյա դեռահասը
Մոսկվայի մանկական խաղահրապարակներից մեկում բենզինով այրված 14-ամյա դեռահասը մահացել է, գրում է News.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 5-ին. տղայի ծանոթը վերջինիս վրա դյուրավառ հեղուկ է լցրել, հրկիզել և դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեռահասը հոսպիտալացվել է մարմնի 99 տոկոս այրվածքներով։
Գրեթե 20 օր նա վերակենդանացման բաժանմունքում է գտնվել, բժիշկները բարդ վիրահատություն են կատարել՝ բացել են կրծքավանդակը, որ թոքերը աշխատեն։ Ցավոք, տղային փրկել չի հաջողվել։
Հանցագործության մեջ կասկածվող դեռահասը կալանավորված է։