Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը իրենց կյանքով կանխել են այս փաստաթղթի իրականացումը. Փաշինյան
«1998 թվականին բանակցային սեղանին հայտնվեց հարցի կարգավորման տարածքային փոխանակում հայեցակարգը, ըստ որի՝ ՀՀ–ն իր տարածքից հատված պետք է տար իր Արցախը ստանալու համար։ Ստամբուլյան գագաթնաժողովի պահին էլ շրջանառվում էր մեկ այլ փաստատթուղթ, որը և տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքից անդին էր։ Դա տարածքների փոխանակման փաստաթուղթն էր»։
Այս մասին այսօր՝ հունիսի 20–ին, 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս փատաթուղթը (Ստամբուլյան) արձանագրում էր ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնաարար պատկերացումների մահը։ Ճիշտ է, այն չի ընդունվել, ընդ որում կա կարծիք և ես կիսում եմ այդ կարծիքը, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը իրենց կյանքով։ Եթե այդ փաստաթղթերին ուշադրություն դարձնենք՝ 1999 թվականի օգոստոս, սեպտեմբերի, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների մասին է։
Վազգեն Սարգսյանի ելույթը կա՝ «Մեղրին սովորական տարածք չէ», հուշերը կան, վկա կա՝ ՊՆ նախարարն այդ ժամանակ։ Դեռ մեր իշխանության օրոք պաշտոնյա լինելուց շատ առաջ հարցազրույց է տվել և վկա էլ է այդ մասին։ Ճիշտ է, այն իրավական ուժ չի ստացել, բայց նման փաստաթղթերը ձևավորվում են կողմերի հետ քննարկումների, զրույցների ու բանավեճերի արդյունքում։ Բոլոր թեմաները, որոնք այն ժամանակ քննարկվել են, նորից հայտնվում են բանակցային սեղանին։ 22 տարի մեր հանրությունը այս հարցի շուրջ ոչինչ չէր լսել, մի պարզ պատճառով, որովհետև ԼՂ հարցի շուրջ կար երկու իրականություն՝ նեղ փորձագիտական և լայն հանրային, որոնք իրար հետ չէին համագործակցում, հակադիր էին իրար և երբեմն չէին կռահում մեկը մյուսի գոյության մասին։ Իրավական ուժ չուներ նաև 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարությունը, բայց այն արտահայտում է միջազգային հանրության տեսակետը։ 1999–2000 թվականների արդյունքով ՀՀ–ն և ԼՂ–ն հայտնվեցին միջազգային նեղ փորձագիտական մամլիչի ատամների արանքում և դրանք կրիայի քայելորվ սկսեցին սեղմել»,– նշել է նա։