Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։


Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 14-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 12-ին և 15-ին։ Գյումրի քաղաքում՝ օգոստոսի 10-ին, Հրազդան և Արարատ քաղաքում՝ չի գերազանցել։


Նշված է նաև, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ 


Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և 16-17-ը, Շենգավիթում` օգոստոսի 13-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


Քաղաքականություն