«Անուղեղ աքլորը» ապացուցում է՝ ինքն է հավաբնի թագավորը. Մեդվեդևը՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման մասին
Մոսկվան չի ընդունի Ուկրաինայում «խաղաղապահների» անվան տակ ՆԱՏՕ-ի որևէ զորք, նրան նման «անվտանգության երաշխիքներ» պետք չեն, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Գալլական «անուղեղ աքլորը» ոչ մի կերպ չի կարող հրաժարվել Ուկրաինա զորք ուղարկելու գաղափարից։ ՆԱՏՕ-ի զորքերը՝ որպես խաղաղապահներ, չեն մտնի Ուկրաինա։ Ռուսաստանը չի ընդունի նման «անվտանգության երաշխիքներ»։ Բայց խռպոտ, խղճուկ թռչունը շարունակում է բղավել՝ ապացուցելով, որ ինքը հավաբնի թագավորն է», - գրել է Դմիտրի Մեդվեդևը իր սոցիալական ցանցերում ։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է իր երկրի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ «կամավորների կոալիցիայի» ստեղծումը, որը, ապագա անվտանգության երաշխիքների շրջանակներում, պետք է աջակցող ուժեր տեղակայի Ուկրաինայում: Խոսքը վերաբերում է «ցամաքում, ծովում և օդում» աջակցությանը:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...