Զելենսկու և Պուտինի հանդիպման հավանականությունը զրոյական է, այն Թրամփի ֆանտազիան է. Լավրով
Ուկրաինան անտեսել է Ռուսաստանի առաջարկը՝ բանակցային գործընթացի շրջանակներում ռազմական, մարդասիրական և քաղաքական հարցերով երեք աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Վերջին, երրորդ փուլում մեր բանակցողներն առաջարկեցին ստեղծել երեք աշխատանքային խումբ՝ օրակարգի հարցերն ավելի կոնկրետ քննարկելու համար։ Ռազմական, մարդասիրական և քաղաքական հարցերի խմբեր։ Մինչ օրս Ուկրաինայից որևէ արձագանք չի եղել», - նշել է ռուսական գերատեսչության ղեկավարը։
Լավրովը նաև անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցին։
«Մեր նախագահը առաջարկ արեց ոչ միայն շարունակել այս բանակցությունները, այլև մտածել պատվիրակությունների ղեկավարների մակարդակի բարձրացման մասին։ Սա տեղավորվում է մեր առաջարկության մեջ՝ ստեղծել առանձին բլոկներ՝ կարգավորման քաղաքական ասպեկտները քննարկելու համար։ Մենք ակնկալում ենք, որ նա այն կփոխանցի և կբացատրի Կիևի ներկայացուցիչներին, և մենք կստանանք արձագանք։ Սա կարևոր քայլ կլինի կոնկրետության մակարդակը բարձրացնելու և կայուն կարգավորման համար լուծվող հիմնական հարցերի քննարկմանը մոտենալու համար», - նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ օգոստոսի վերջին Զելենսկու և Պուտինի հանդիպման հավանականությունը զրոյական է։
«Ապագայում այդ հնարավորությունները նույնպես չափազանց փոքր են կամ ընդհանրապես բացակայում են։ Պուտինի և Զելենսկու միջև գագաթնաժողովը ոչ այլ ինչ է, քան Թրամփի ֆանտազիան։ Նա, հավանաբար, կամ սխալ է հասկացել Պուտինի դիրքորոշումը, կամ էլ մոլորության մեջ է ընկել», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...