Ուկրաինան թույլատրում է օտարերկրացիներին ծառայել որպես Ազգային գվարդիայի սպաներ
Ուկրաինայի կառավարությունը պատրաստել է որոշման նախագիծ, որը թույլ կտա օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ծառայել որպես սպաներ Ազգային գվարդիայում: Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Կառավարությունը հաստատել է որոշման նախագիծ, որը հնարավորություն է տալիս օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ծառայել Ազգային գվարդիայում ոչ միայն որպես շարքայիններ և սերժանտներ, այլև որպես սպաներ», - գրել է նա իր Telegram ալիքում՝ կցելով փաստաթղթի պատճենը։
Թեկնածուները պարտավոր են հանձնել հատուկ թեստ, այդ թվում՝ պոլիգրաֆ։ Նախագիծը պետք է ստորագրի Վլադիմիր Զելենսկին։
Հոդվածում նշվում է՝ Ուկրաինան բազմիցս ընդունել է, որ բանակում սպաների պակաս կա։ Ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Եգոր Չեռնևի խոսքով՝ խնդիրը նախատեսվում է լուծել արևմտյան ռազմական պահուստների օգտագործմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...