Իսրայելի՝ Գազայում լայնածավալ հարձակում սկսելու մտադրությունը, խիստ մտահոգիչ է
Գազայի հատվածում Իսրայելի կողմից սպասվող նոր ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները չափազանց մտահոգիչ են։ «Ռիա Նովոստի»-ին այդ մասին ասել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության խոսնակ Թամարա ալ-Ռիֆային։
«Հնարավոր առաջիկա հարձակման մասին լուրը, իհարկե, չափազանց մտահոգիչ է, քանի որ Գազայում ոչնչացնելու բան փաստացի չկա: ՄԱԿ-ի տվյալները վկայում են բնակելի շենքերի, գյուղատնտեսական հողերի, ենթակառուցվածքների և բժշկական հաստատությունների լայնածավալ ավերածությունների մասին», - ասել է ալ-Ռիֆային:
Հավելենք՝ ավելի վաղ Իսրայելի պետական «Kan» հեռուստառադիոընկերությունը հաղորդել է, որ պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքը գրավելու գործողությունը: Իսրայելի պաշտպանության բանակը պահեստազորայիններին մոտ 60,000 ծանուցագիր է ուղարկել նախատեսվող գործողությանը նախապատրաստվելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...