Տղայի գլուխը սեղմել են մեքենայի ապակու տակ, ծիծաղել և խեղդել են. ՆԳՆ-ն արձագանքել է
Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ինչ-որ մեկը տղայի գլուխը սեղմել է մեքենայի ապակու տակ, խեղդել և ծիծաղել է։ Նշվում է, որ խեղդվող տղան խոսել է Գյումրիի բարբառով: Ներքին գործերի նախարարությունը նշված տեսանյութի հետ կապված արձագանքել է, ինչից հետո այն հեռացվել է սոցցանցերից:
«Օգտատերերից մեկը «Facebook» սոցկայքում տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված էր մի տղամարդու նկատմամբ առերևույթ հանցավոր ոտնձգություն։
Հրապարակման կապակցությամբ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ նույն օրը հայտնաբերելով և՛ ենթադրյալ տուժողին, և՛ ենթադրյալ հանցանքը կատարած անձին։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային նախաքննական մարմնին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Նոր մանրամասներ՝ ժամկետային զինծառայողի հանկարծամահ լինելու դեպքից․ Քննչական կոմիտե
Զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ Auroranews-ը կապ հաստատեց քննչական կոմիտեի հետ՝ մանրամասներ ճշտելու համար։...
Ակնալիճում 2.5 տարեկան երեխան՝ շան կծելու պատճառով, մահացել է
Մեծամոր խոշորացված համայնքի Ակնալիճ գյուղում NEWS.am-ի փոխանցմամբ, արձանագրվել է 2.5 տարեկան երեխայի մահվան դեպք՝ շան կծ...
Միանգամից 2 երկրաշարժ՝ Վրաստանում
Վրաստանում կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել: 3.8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը...