Օվերչուկը ժամանել է Հայաստան, հանդիպել է վարչապետի հետ
Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, նա արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգի վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընթացիկ թեմաների»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը...
Փաշինյանը` Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստի մասին
«Ահա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, ո...
Թրամփը Հայաստանն անվանեց Ալբանիա և չկարողացավ արտասանել Ադրբեջան բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չկարողացավ արտասանելԱդրբեջան բառը և նույնիսկ Հայաստանը անվանեց Ալբանիա։«Տեսնո՞ւմ եք։ Դա...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...