Թուրքիան երկրորդ անգամ կհյուրընկալի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 7-8-ը Անկարայում։ Այս մասին հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։


2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքիայի մայրաքաղաքի Բեշթեփեի նախագահական համալիրում։


«Հաջորդ գագաթնաժողովում առաջնորդները կշարունակեն աշխատել ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ, արդար և ավելի արդյունավետ դաշինք դարձնելու ուղղությամբ, որը պատրաստ կլինի արձագանքել մեր անվտանգությանը սպառնացող կարևոր մարտահրավերներին»,- ընդգծել է Ռյուտեն։


Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալելու է երկրորդ անգամ։


Հիշեցենենք՝ մինչ այս, Դաշինքի առաջնորդները հանդիպել էին Ստամբուլում 2004 թվականին։ 2027 թվականին էլ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալելու է դաշինքի երկրորդ մահմեդական երկիրը՝ Ալբանիան։

Քաղաքականություն