Ռուսաստանի ԱԳՆ՝ հակառուսական քարոզչություն և մեղադրանքներ տարածող անձանց «սև ցուցակում» ներառելու մասին
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցների, ՀԿ-ների, խորհրդատվական կառույցների և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Ի պատասխան Լոնդոնի ակտիվ հակառուսական քարոզչության, որի շրջանակում ջանքեր են գործադրվում մեր երկրի դեմոնիզացման ուղղությամբ, միջազգային հարթակում Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու նպատակով կեղծ նարատիվներ են առաջ քաշվում, ինչպես նաև շարունակվում է Կիևի նեոնացիստական ռեժիմին զինելու քաղաքականությունը, որոշվել է բրիտանական լրատվամիջոցների, ՀԿ-ների, խորհրդատվական կառույցների և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների ընդգրկել Ռուսաստանի «սև ցուցակում»»,- ասված է հայտարարությունում։
Նախարարությունը նշել է, որ նրանց թվում կան ՌԴ-ի հասցեին ապատեղեկատվություն և մերկապարանոց մեղադրանքներ տարածող ու թշնամական լոբբիստական գործունեություն ծավալող անձինք, այդ թվում ՝ Արևմուտքի հակառուսական քաղաքականության խստացման և Կիևի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը մեծացնելու օգտին հանդես եկողներ։
«Բրիտանական քարոզիչների անպատասխանատու ջանքերը նպաստում են համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացման ռիսկերի աճին և արևմտյան ռեսուրսների վերաուղղորդմանը` միջազգային զարգացմանն աջակցելուց դեպի Կիևի ռազմատենչ ձգտումների սնուցում և սեփական ռազմական արդյունաբերական համալիրի խթանում։ Դա իր հերթին հարվածում է Գլոբալ հարավի երկրներին, որոնք առանց այդ էլ զգում են գաղութատիրության և իմպերիալիզմի պատմական հետևանքները», - նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...