Ակնալիճում 2.5 տարեկան երեխան՝ շան կծելու պատճառով, մահացել է
Մեծամոր խոշորացված համայնքի Ակնալիճ գյուղում NEWS.am-ի փոխանցմամբ, արձանագրվել է 2.5 տարեկան երեխայի մահվան դեպք՝ շան կծելու հետևանքով առաջացած կատաղություն հիվանդությունից։
Դեպքից հետո երեխային կատաղության դեմ չեն պատվաստել։ Երեխան հիվանդանոց է տեղափոխվել դեպքից 40 օր անց՝ օգոստոսի 15-ին՝ բարձր ջերմությամբ, դողով ու սարսուռով։ Ախտորոշվել է կատաղություն։
Հիվանդանոցում երեխայի մոտ երկու անգամ արձանագրվել է սրտի կանգ։ Երկրորդի ժամանակ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Մահացած երեխայի եղբորը նույնպես շունը կծել է: 6 տարեկան երեխան հոսպիտալացված է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նրա մոտ գանգատներ չկան, սակայն բժիշկների հսկողության տակ է՝ հիվանդության հնարավոր ընթացքը կանխարգելելու նպատակով։
Առողջապահության նախարարությունը հորդորում է շան կամ որևէ կենդանու կծելու դեպքում դիմել տեղամասային բուժհաստատություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի մարզերից մեկում ամուսինը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Տղայի գլուխը սեղմել են մեքենայի ապակու տակ, ծիծաղել և խեղդել են. ՆԳՆ-ն արձագանքել է
Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ինչ-որ մեկը տղայի գլուխը սեղմել է մեքենայի ապակու տակ, խեղդել և ծիծաղել է։ Ն...
Նոր մանրամասներ՝ ժամկետային զինծառայողի հանկարծամահ լինելու դեպքից․ Քննչական կոմիտե
Զինծառայող Վահե Զաքարյանի մահվան դեպքի առթիվ Auroranews-ը կապ հաստատեց քննչական կոմիտեի հետ՝ մանրամասներ ճշտելու համար։...
Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում
Ռուսաստանում՝ Կամչատկայի ափերի մոտ, գրանցվել է 5.8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն, իր Telegram ալիքում հայտնել է Ռու...