Ադրբեջանը՝ Հայաստանի հետ պայմանագիր կնքելով, ձգտում է հասնել իր իրական նպատակներին. Axios
Ադրբեջանը ձգտում է ազգային անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում ավելի սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ՝ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կնքված խաղաղության հռչակագրից հետո, գրում է Axios-ը:
«Ադրբեջանը սեղմված է Ռուսաստանի և Իրանի միջև, որոնք Վաշինգտոնի ամենասուր փշերից են։ Այն նաև նավթի և գազի խոշոր արտահանող է և ունի լավ սպառազինված զինված ուժեր։ Երկիրն ունի Ամերիկայի հետ համագործակցության պատմություն, ներառյալ՝ օդային թռիչքների իրավունքի և վառելիքի լիցքավորման կանգառների տրամադրումը ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Սակայն Ադրբեջանի երկարատև հակամարտության պատմությունը ԱՄՆ-ում ազդեցիկ սփյուռք ունեցող հարևան Հայաստանի հետ, իր հետքն է թողել հարաբերությունների վրա»,- նշում է լրատվամիջոցը։
Ադրբեջանի դեսպանատանը տված հարցազրույցում դեսպան Խազար Իբրահիմը Axios-ին ասել է, որ իր կառավարությունն այժմ «կաշխատի աշխատանքային խմբեր ստեղծելու և բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար՝ տնտեսության, էներգետիկայի, պաշտպանության, քաղաքականության, կրթության ուղղությամբ, ինչ կցանկանաք, տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում»։
«Եկեք նոր էջ բացենք: Եկեք միասին աշխատենք ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համար»,- ասվում է հոդվածում։
Իբրահիմը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին խաղաղության գործընթացի առաջխաղացման համար՝ նշելով, որ նա «101 տոկոսով» արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակին։
«Այս շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, նա կարողացել է անել այն, ինչ ուրիշները չեն կարողացել անել ավելի քան 30 տարի»,- ասել է դեսպանը։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի օգտին արվող հաճոյախոսություններն, ըստ ամենայնի, Ադրբեջանի հիմնական դրդապատճառն էր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...