Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվում Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-24-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա։ Տեղեկությունը հրապարակված է e-gov կառավարական հարթակում։
«Նրանք մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի նիստին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Պատվիրակությունում լինելու են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի պետ Ժիրայր Անանյանը։
Մհեր Գրիգորյանը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի Հայաստանի վարչապետին։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...