Եղանակը Հայաստանում. կարճատև անձրև և ամպրոպ, կարկուտ
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 17-ին, 19-21-ն առանձին շրջաններում, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հունիսի 17-ի և 20-21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 29-31, երեկոյան՝ 22-24 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Քամու ուժգնացում, անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ է սպասվում. եղանակի տեսություն
Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր կարճատև անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Հունիսի 18-22-ն առանձին վայրերում հնար...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ը շրջանների զգալի մասո...
Եղանակը Հայաստանում. կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մ...
Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև մայիսի 30-ին և 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում 29-ի ց...