Կա՞ արդյոք որոշում ՀՀ զինանշանը փոփոխելու. ՔՊ պատգամավորները պատասխանել են հարցին
Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, լրագրողները, դիմելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, հարցրել են՝ կա՞ զինանշանը փոփոխելու որոշում:
Արձագանքելով՝ պատգամավորը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ վարչապետն ասել է՝ կիսվում է իր մտքերով, և բոլորը կարող են միանալ այդ քննարկումներին:
«Որևէ պատկերացում այս պահն չեմ կարող հնչեցնել: Բնականաբար, կարող եմ ունենալ սեփական պատկերացումները, բայց իշխանությունը, որպես այդպիսին, որոշում չունի որևէ նախաձեռնությամբ հանդես գալու: Վարչապետը բացել է խոսակցություն, բոլորդ կարող եք միանալ այդ խոսակցություններին»,- ասել է ՔՊ քարտուղարը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշել է, որ թե՛ զինանշանի, թե՛ օրհներգի մասով միշտ նման խոսակցություններ եղել են տարբեր շրջանակների կողմից:
«Եթե մի պահ պատկերացնենք, որ այդ զինանշանը ներկայացվել է այսօր, ես գրեթե համոզված եմ, որ դահլիճում նստած յուրաքանչյուրիդ մոտ դրա հետ կապված տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց դա ամենակարևոր օրակարգային հարցը չէ, ընդամենը թեմա է, որի մասին կարելի է մտածել»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունիսի 16-ին, ազգային ժողովում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանն ասել է, թե մեր զինանշանը մեր պետության հետ ի՞նչ կապ ունի:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալում են Արմեն Աշոտյանին. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, թե ձերբակալում են Արմեն Աշոտյանին: Փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրառման մեջ ն...
Ամերիկացի վերլուծաբանն անդրադարձել է Երասխում օրերս տեղի ունեցած միջադեպին
Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը անդրադարձել է Երաս...
Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում ասել է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրի...
Ալեն Սիմոնյանը նույնպես բնակարան է ձեռք բերել «Բյուրեղ» բնակելի թաղամասում. «Հետք»
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երևանի Արշակունյաց պողոտայում կառուցվ...