ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր զինանշանը մեր պետության հետ ի՞նչ կապ ունի․ Նիկոլ Փաշինյան
Մեր զինանշանը շատ է արտահայտում է մեր հոգեբանությունը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում։
«Ի՞նչ է պատկերված այնտեղ՝ Նոյան տապանն Արարատ սարի վրա, Հայաստանի 4 դինաստյաների զինանշանները։ Եվ միշտ այդ զինանշանին նայելիս ինձ մոտ, միշտ չէ, բայց վերջերս հարց է ծագել։ Իսկ այդ զինանշանը երբ որ 1991 թվականին ընդունել ենք, այդ պատկերը, որ մեզ համար սրբություն է, իսկ 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է։
Ըստ նրա՝ Արարատ սարի վրա Նոյան տապանն է, ՀՀ տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում, և որ այն երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանից․
«Իրական Հայաստանը պե՞տք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը՝ իրական Հայաստանին։ Եվ սա է քաղաքական և դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պետք է տանք»,- նշել է Փաշինյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա դանակահարություն է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին․ Պուտինը կոչով է հանդես գալիս
Մենք պայքարում ենք հազարամյա պատմություն ունեցող պետության համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացած անկարգություն մահացու սպառնալիք է, մեր գործողությունները կոշտ են լինելու․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Դիմելով ռուսներին՝ Ռուսաստանի նախագահը զինված ապստամբության հետ կապ...