Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Փաշինյանը 2022-ին ստացել է 12 մլն 837 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական եկամուտը մաքուր կազմել է մոտ 1 մլն 68 հազար դրամ։
Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2022-ին աշխատելով «Դիջիթեյն» ընկերությունում, ստացել է 10 մլն 893 հազար դրամ, հորից ընդամենը 2 մլն դրամով պակաս, ամսական 908 հազար դրամ՝ «Սերժի թվերի» նախարարի աշխատավարձ։
Աշոտ Փաշինյանը որևէ տեղում չի աշխատում, վարձատրություն չի ստացել, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ որդին կավագործ բանվոր է աշխատել։ Հավանաբար, այդ 3 հազար 200 դրամն է վաստակել։ Իսկ 2021-ին Աշոտ Փաշինյանն աշխատել և գումար էր վաստակել․ 1100 դոլար ստացել էր Webiz Georgia վրացական կազմակերպությունից, 67 հազար դրամ՝ «Սվետլանա Մովսիսյան» ԱՁ-ից, 170 հազար դրամ՝ «Ակոտեկ» ՍՊԸ-ից, որի մասին բաց աղբյուրներում տեղեկություն չգտանք։
Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա սեփականության իրավունքով երկու բնակարան ունի՝ իրենց Երրորդ մասի տունն ու ևս մեկ բնակարան՝ բաժնային սեփականության իրավունքով, 3 հատ մեքենա՝ «Նիսան», «Ռենո» և «ՎԱԶ» մակնիշների։ 2022-ին, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 90 հազար դրամ, թեև 1 մլն 757 հազար դրամ ստացել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Հայէկոնոմբանկից, 3 մլն 910 հազար դրամ էլ՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից, այսինքն՝ «Հայկական ժամանակից»»: |
Նմանատիպ հոդվածներ
Դրա բացումն ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին․ էրդողանը՝ Ալիևին
Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում (Շուշի), երբ Ադրբեջանը ցանկանա։ Այս մասին Ադրբեջան կատարած իր ա...
Ավինյանը 50 հազար դոլարանոց ավտոմեքենա է նվեր ստացել․ Hayastan.news
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է 2022 թվականի ունեցվածքի վերաբերյալ տարեկան հայտարարագիրը։ Hayast...
Բաքուն երեք ուղղությամբ է առաջընթաց ակնկալում․ Բայրամովը՝ խաղաղության մասին
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ե...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիում վարչապետը կմասն...