Տնտեսություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերին Լարսում հեղեղման հետ կապված իրավիճակը չի ազդել տրանսպորտի տեղաշարժի վրա․ կցորդ

Gohar Vardanyan 1 րոպե 94 դիտում

«Վերին Լարս» անցակետում ռուսական կողմից մայրուղու երկու հատվածների հեղեղման հետ կապված իրավիճակը չի ազդել սահմանով երթևեկության վրա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեկ «Վերին Լարս» անցակետի շրջանում Թերեք գետի ջրի մակարդակը մինչև 130 սմ էր հասել և ողողել էր Վլադիկավկազ-ստորին Լարս-Վրաստանի հանրապետության սահման դաշնային ավտոճանապարհի 20 – րդ և 22 – րդ կմ-ի հատվածները: Պատճառը առատ տեղումներն ու սառույցի ակտիվ հալոցքն է։

 

«Իսկապես երկու վայրում փլուզում է տեղի ունեցել, սակայն դա չի ազդել ճանապարհային երթևեկության և նշված տեղանքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի վրա», - ասել է կցորդը:

 

«Կովկաս» ճանապարհային կառավարման կազմակերպության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են 20 ճանապարհային աշխատողներ և տասը միավոր հատուկ տեխնիկա:

 

Տեղադրվել է 18 երկաթբետոնե բլոկ՝ ջրի հոսքը շեղելու համար, այժմ լրացուցիչ կտեղադրվի ևս 10 բլոկ։ Սա հնարավորություն կտա ափային ամրացման աշխատանքներ իրականացնել։

 

Հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալներով՝ մայիսի 31-ի դրությամբ ջրի մակարդակը նվազում է ու նվազել է 38 սմ-ով: Տեղում իրավիճակի վերահսկողությունն իրականացնում են «Կովկաս» ճանապարհային կառավարման ընկերության մասնագետները: Երթևեկությունը կազմակերպվում է բնականոն ռեժիմով երկու գոտիով:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250