ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է պարտքի շեմը բարձրացնելու օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ՝ բարձրացնելու պետական պարտքի առաստաղը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով քվեարկության արդյունքների առցանց հեռարձակմանը։
Օրինագծին կողմ է քվեարկել ավելի քան 314 օրենսդիր, դեմ՝ 117-ը։
Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո օրինագիծն ուղարկվում է Սենատի քննարկմանը: Այնուհետև Կոնգրեսի երկու պալատների կողմից հաստատվելու դեպքում փաստաթուղթը կստորագրի Ջո Բայդենը։
Նախաձեռնությունը ենթադրում է մինչև 2025 թվականի հունվար պետական պարտքի առաստաղի բարձրացում՝ Հանրապետական կուսակցության առաջարկած բարեփոխումների իրականացման դիմաց։ Ի թիվս այլ բաների՝ դրանք ներառում են COVID-19 համավարակի ժամանակ շտապօգնության համար հատկացված միջոցների վերաբաշխում, ինչպես նաև ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության ֆինանսավորման մի մասի վերաբաշխում։
Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ երկիրը կարող է կանգնել դեֆոլտի առջև, որը կհանգեցնի «տնտեսական աղետի» հենց երկրում և ցնցումներ կառաջացնի համաշխարհային տնտեսության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արարատյան դաշտում և Աշտարակում մեղուների 60-70%-ը սատկել է․ որն է պատճառը
Արարատյան դաշտում և Աշտարակ քաղաքի շրջակայքում մեղվաընտանիքների 60-70%-ը սատկել է, քանի որ մեղվաբույծները զգուշացված չեն...
Ինչ չլուծված հարցեր են քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը 1 շաբաթից
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով&nb...
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի բաժնեմասերի 30%-ը
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բա...
Գարնանացանն իրականացվել է անասելի դժվար պայմաններում․ արցախցի նախարար
Գարնանացանն այս տարի իրականացվել է անասելի դժվար պայմաններում, այնուամենայնիվ, թեկուզ ագրոժամկետների որոշ խախտումներով,...