Տնտեսություն

Ուկրաինան 50 տարով պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Gohar Vardanyan 1 րոպե 125 դիտում
Ուկրաինան 50 տարով պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը, հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը՝ նշելով, որ բանաձևին կողմ է քվեարկել 328 պատգամավոր։

 

Ինչպես նշել է պատգամավորը 5 տասնամյակ ձգվող պատժամիջոցները նախատեսում են Իրանի հետ առևտրային գործառնությունների ամբողջական արգելք, փոխադրումների, Ուկրաինայի տարածքով Իրանի քաղաքացիների տարանցման դադարեցում, Իրանի քաղաքացիների նկատմամբ տնտեսական և ֆինանսական պարտավորությունները կատարելուց Կիևի հրաժարում, նաև արգելք է կիրառվում տեխնոլոգիաների և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցման հանդեպ։  

 

Կիևը 2022 թվականի հոկտեմբերին Թեհրանին մեղադրել է Ռուսաստանին զենք, անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։

 

Ըստ ուկրաինական կողմի՝ մայիսի 28-ի գիշերը Կիևի վրա ամենազանգվածային հարձակումը կատարվել է իրանական ԱԹՍ-ների միջոցով։

 

 Իրանը հերքել է մեղադրանքը:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250