Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը Կոսովոյում․ սերբերի առճակատումը Կոսովոյի ուժայինների հետ շարունակվում է

Կոսովոյում շարունակվում է Զվեցանի, Լեպոսավիչի, Զուբին Պոտոկի և Սեվերնա Միտրովիցայի մունիցիպալիտետների սերբ բնակչության առճակատումը Կոսովոյի ոստիկանության և միջազգային անվտանգության ուժերի հետ։…

Կոսովոյում շարունակվում է Զվեցանի, Լեպոսավիչի, Զուբին Պոտոկի և Սեվերնա Միտրովիցայի մունիցիպալիտետների սերբ բնակչության առճակատումը Կոսովոյի ոստիկանության և միջազգային անվտանգության ուժերի հետ։

 

Սերբիայի իշխանություններն արդեն լիարժեք պատրաստության են բերել  բանակը։ Զորքեր են ուղարկվել Կոսովոյի հետ սահման, որտեղ մայիսի 25-ին իրականացվել է մունիցիպալիտետների ընտրված քաղաքապետների երդմնակալության արարողությունը։


Սակայն սերբերը վիճարկում են քվեարկության օրինականությունը, քանի որ ընտրություններին մասնակցել է բնակչության 3%-ից մի փոքր ավելին։ Երկուշաբթի տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ վիրավորների թվում են եղել Իտալիայից ժամանած ՆԱՏՕ-ի 11 զինվորներ, որոնցից 3-ը դեռ ծանր վիճակում են: 

 

Սերբ քաղաքական գործիչները կարծում են, որ ստեղծված իրավիճակը կարող է հրահրել հակամարտության թեժ փուլի մեկնարկը։ Իսկ պատգամավոր Իվան Կոստիչն ակնկալում է, որ նախագահ Ալեքսանդր Վուչիչը կդիմի Ռուսաստանի օգնությանը։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ թղթեր էին այրվում Ծիծեռնակաբերդի այգում․ Հայոց Ցեղասպանության թանգարանը՝ աղմկահարույց տեսակադրերի մասին

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում եր...

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է 1 տոննա կոկաինը հայտնվել Միհրան Պողոսյանի ընկերության ներմուծած բանանի արկղերի մեջ․ տեսաուղերձ՝ ընդհատակից

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել` 1 տոննա կոկաինի մասին: Տեսաուղերձում մասնավորաապես ասվում է. «Հայաստան...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250