ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը լարվեց․ Դատարանի մոտ քաշքշուկ սկսվեց
Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, որտեղ քննվում է զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիոսյանի ձերբակալման դեմ բողոքը, մի պահ իրավիճակը լարվեց, երբ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը փորձեց մտնել դատարանի շենք: Դատարանի մուտքը հսկող ոստիկանը նրան չթույլատրեց, ինչի հետևանքով քաշքշոց առաջացավ զոհվածների հարազատների, հավաքվածների և ոստիկանների միջեւ:
Դատարանի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, այնտեղ են նաև ընդդիմադիր պատգամավորներ:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինծառայողի ձերբակալված մորը գիշերը տեղափոխել են հիվանդանոց
Զոհված զինծառայողի մորը` Գայանե Հակոբյանին, գիշերը տեղափոխել են էրեբունի ԲԿ, որտեղ հավաքվել են նաև մեծ թվով քաղաքացիներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ բաժնի մոտ հրմշտոց սկսվեց. զոհվածների ծնողները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան
Այսօր երեկոյան Շենգավիթի քննչական բաժնի մոտ իրավապահների և հավաքվածների միջև հրմշտոց է սկսվել։ Նրանք փորձել են ճեղքել ոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ թղթեր էին այրվում Ծիծեռնակաբերդի այգում․ Հայոց Ցեղասպանության թանգարանը՝ աղմկահարույց տեսակադրերի մասին
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է 1 տոննա կոկաինը հայտնվել Միհրան Պողոսյանի ընկերության ներմուծած բանանի արկղերի մեջ․ տեսաուղերձ՝ ընդհատակից
Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել` 1 տոննա կոկաինի մասին: Տեսաուղերձում մասնավորաապես ասվում է. «Հայաստան...