Մեծ վնաս՝ Երևանի կանաչ ֆոնդին. հատվել են 3 հսկայական բարդիներ
Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել են 3 հսկայական բարդիներ՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
ԿՇՄՊ ՀՈԱԿ-ն անմիջապես արձագանքել է, դիմել է ոստիկանություն։ Օրինազանցները բերման են ենթարկվել։ Ընթանում է նախաքննություն։
ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը հետամուտ է լինելու, որպեսզի Երևանի կանաչ ֆոնդին վնաս հասցրած օրինախախտները կրեն պատասխանատվություն, փոխհատուցեն հասցրած վնասը։
Կազմակերպությունը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ կանաչ ֆոնդի հետ յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի թույլտվությամբ և դենդրոլոգի ներկայությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի դատարանը 2 հայ զինծառայողներին կալանավորելու որոշում է կայացրել
Ադրբեջանի դատարանը երկու հայ զինծառայողներին կալանավորելու որոշում է կայացրել։ Նշենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ի...
Երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. մանրամասներ՝ Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած վթարից
Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացածներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Տեղե...
Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 10-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է կա...
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ մնացած երեխաների են գտել
Կոլումբիայում ավիավթարից ավելի քան մեկ ամիս անց ողջ մնացած երեխաների են գտել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակո...