Երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. մանրամասներ՝ Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած վթարից
Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացածներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի ծառայությունը։
«Սուրբ Աստվածամայր»–ից հայտնում են, որ տուժածները տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
«Տուժածներից 4-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։ Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա են գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։Վթարի հետևանքով կա 1 զոհ և 7 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի դատարանը 2 հայ զինծառայողներին կալանավորելու որոշում է կայացրել
Ադրբեջանի դատարանը երկու հայ զինծառայողներին կալանավորելու որոշում է կայացրել։ Նշենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ի...
Մեծ վնաս՝ Երևանի կանաչ ֆոնդին. հատվել են 3 հսկայական բարդիներ
Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել են 3 հսկայական բարդիներ՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին։ Այս մասին...
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ մնացած երեխաների են գտել
Կոլումբիայում ավիավթարից ավելի քան մեկ ամիս անց ողջ մնացած երեխաների են գտել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակո...
Ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 10-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է կա...