ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրիստոսի արձանը Հատիսի գագաթին թույլ չեն տվել. բացումը կլինի Հատիսի կողքին. Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Քրիստոսի արձանի կառուցմանը։

 

Նրա խոսքով՝ այն լինելու է ոչ թե Հատիս լեռան գագաթին, այլ դրա կողքին.

 

«Արձանի 18 մետրն արդեն կառուցված է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, և 2024թ․ բացումը երևի կանենք։ Հատիսի գագաթին թույլ չեն տվել, թույլ են տվել Հատիսի կողքը, որտեղ 4000-ամյա ամրոց է եղել, ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ գան, տեսնեն։ Թույլտվության վրա զբաղվում ենք»։

 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ