ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր երեխաների արյունը չի վաճառվում, մենք փողի ու բնակարանի կարիք չունենք. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, լրատվամիջոցների հետ զրույցում, անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին թե իբր իր ու այլ զոհված զինծառայողների ընտանիքներ «տարատեսակ գումարներ ու բնակարաններ են ստացել»՝ նշել է.

 

«Մեր երեխաների արյունը չի վաճառվում, մենք փողի ու բնակարանի կարիք չունենք, անգամ մեր հ/կ-ն մեր գումարներով ենք ֆինանսավորում, մի՜ արեք նման բաներ, ձեր իշխանությանն եք պաշտպանում՝ պաշտպանեք, բայց նման բաներ մի արեք»։

 

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների անժամկետ նստացույցը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ