Ռուսաստանի հետ գործողությունները կարող են իրականացվել առանց SWIFT-ի․ ՄԱԿ

ՄԱԿ-ը կարծում է, որ Ռուսաստանի Ռոսսելխոզբանկի հետ գործարքները կարող են իրականացվել նաև առանց SWIFT վճարային համակարգի։ Այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` մեկնաբանելով ԵՄ-ի հրաժարումը ռուսական բանկերը SWIFT-ին վերամիավորելուց, որն անհրաժեշտ է հացահատիկի գործարքի «ռուսական մասի» սպասարկման համար։ 

Ըստ ամենայնի, Դյուժարիկը տեղի ունեցածի մեջ չի տեսել ԵՄ-ի կողմից պայմանավորվածությունների խախտումներ։ SWIFT-ի առավելությունները համակարգիչների ակտիվ օգտագործումը, գաղտնագրությունը, նույնականացումը, հաղորդագրությունների ստանդարտացումը և դրանց ավտոմատ մշակումն են, սակայն Ռուսաստանը դեռևս զրկված է այդ հնարավորություններից: 

«Ակնհայտ է, որ SWIFT-ի շրջանակներում դա ավելի հեշտ կլիներ, բայց մենք կշարունակենք համագործակցել մեր բոլոր զրուցակիցների հետ, այդ թվում՝ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլոց՝ մատակարարումներն ապահովելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։

Քաղաքականություն