Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսության շենքի պատուհանները կոտրել են
Անհայտ անձը կոտրել է շենքի պատուհանները, որտեղ տեղակայված է Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսությունը։ Հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Տեղեկությունը հայտնում է Ria.ru` հղում անելով քաղաքի ոստիկանության վարչությանը։
Ըստ տեղեկատվության` այդ շենքում է գտնվում նաև ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը:
Նշվում է, որ տղամարդը մոտեցել է հյուպատոսարանին, կոշտ առարկայով բազմակի հարվածներ է հասցրել պատուհաններին, այնուհետև փախել անհայտ ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ 11 պատուհան է կոտրվել, ոչ ոք չի տուժել։ Հաղորդվում է, որ ընթանում է հետաքննություն, իսկ այս պահի դրությամբ ոչ ոք չի ձերբակալվել։
Նմանատիպ հոդվածներ
1 տոննա կոկաինի գործով ձերբակալվել է «Մրգենի» ՍՊԸ ներմուծումների և գնման բաժնի պետը․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող...
Բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր
«Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների կողմից բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակն...
14 երեխա տեղափոխվել է հիվանդանոց. Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել
Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորո...
Փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին. վերջինս վնասվածք է ստացել. Armtimes
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, ի...