ՏԵՍԱՆՅՈՒԹ. ֆուտբոլային ողբերգական հանդիպում. ավելի քան 10 մարդ մահացել է, 100-ից ավելին վիրավորվել
Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորի «Կուսկատլան» ստադիոնում երկրպագուների կուտակումների եւ հրմշտոցի հետեւանքով մահացել է 12 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած մի քանի հարյուր երկրպագուներ տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ֆուտբոլի առաջնության փլեյ-օֆֆի «Ալյանցա» - ՖԱՍ հանդիպումն էլ մնացել է անավարտ ողբերգության պատճառով, հաղորդում է NoticieroSLV-ն։
Ամենայն հավանականությամբ, կուտակումների պատճառը եղել են կեղծ տոմսերով երկրպագուները։ Նրանց պատճառով առաջացել են հերթեր եւ մի քանի տրիբունաներում նախատեսվածից շատ մարդ։