ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում ակցիա է իրականացվում՝ ի աջակցություն Գայանե Հակոբյանի

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության» նախաձեռնությամբ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղադրված զոհվածների լուսանկարների պաստառների առջև տեղի է ունենում ակցիա՝ ի աջակցություն 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի։

 

Տեսանյութը՝ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից է:

 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել է մեկ ամսով: Նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: Ծնողները անժամկետ նստացույց են հայտարարել կառավարության մոտ:

 

«Մենք՝ ծնողներս, նստելու ենք այնքան ժամանակ, որպեսզի այս անօրինական երկրում պայքարենք այս անօրինական դատական համակարգի դեմ: Չեմ հասկանում իրավապահ համաակրգի գործելաոճը»,- լրագրողներին ասել է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ