ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովի դստեր և փեսայի ժամանումը սկանդալ է առաջացրել Վրաստանում. կան ձերբակալվածներ

Այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Վինոկուրովան, ամուսնու հետ Վրաստանում է՝ մասնակցելու ամուսնու եղբոր շքեղ հարսանիքին, դժգոհ վրացիները սկսել են հավաքվել այն վայրում, որտեղ տեղի է ունենալու հարսանեկան տոնակատարությունը։

 

Այժմ Կախեթիում բողոքի ակցիա է տեղի ունենում։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Հաղորդվում է 16 ձերբակալվածի մասին։

 

Tbilisi Life-ը հայտնում է, որ ոստիկանները ծեծի են ենթարկել ցուցարարներին, լրագրողներից խլել են բջջային հեռախոսները: Տեղում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ։

Քաղաքականություն

Պատահարներ