ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի դիմաց նստացույց է․ իրավիճակը՝ Հանրապետության հրապարակում
Զոհված զինծառայողի մորը կալանավորելուց հետո դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները զոհվածների ծնողների գլխավորության սկսեցին բողոքի երթ Երևանի փողոցներով, որն ավարտվեց Կառավարության շենքի մոտ․ հայտարարվեց անժամկետ նստացույց։
Ըստ տեսակադրերի՝ Հանրապետության հրապարակը փակ է։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը բավարարեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Գայանե Մարտիրոսյանը կալանքի տակ կմնա 1 ամիս։ Նրան մեղադրում են վարչապետի որդուն առևանգելու մեջ։