
Ծխի ամպ՝ Երևանի վրա․ քաղաքապետարանից հայտնում են, թե որն է պատճառը

Auroranews - ն ահազանգեր է ստանում, որ Երևանում տարօրինակ հոտ է տարածվել, քաղաքի վրա ծխի ամպ կա։ Ենթադրելով, որ խնդիրը Նուբարաշենի աղբավայրի տարածքում երեկ բռնկված հրդեհն է, կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։
«Երեկվանից պայքարում ենք այդ երևույթի դեմ, բայց դա հաջողվել է այնքանով, որ հրդեհի հետագա տարածումը կանխվի։ Կոնկրետ պատճառների մասին այս պահին չենք կարող խոսել, քանի որ դա մասնագիտական է, բայց փաստ է, որ այդտեղ տարիների կուտակված աղբ կա, ներքին այրման գազեր կան։ Այս պահին մեր խնդիրը հրդեհի տեղայնացումն է։ Համայնքային ջրցան մեքենաներից բացի նաև հող է տարվում տվյալ տարածք, որ հնարավորինս պայքարեն հրդեհի դեմ», - մեզ հետ զրույցում ասացին քազաքապետարանից։
Հավելեցին նաև, որ փրկարար ծառայության հատուկ տեխնիկա էլ է աշխատում տարածքում։