ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է ամեն ինչ անենք, որ այդ չարիքը նվազի. ՔՊ պատգամավորը` կոկաինի մասին
Ես հետեւում եմ տարբեր զեկույցների եւ դրանցում նշվում է, որ ՀՀ-ում թմրանյութերի օգտագործումը վերջին տարիներին բավական շատացել է. սա նաեւ որոշ ինստիտուտների այս ուղղությամբ ոչ լիարժեք աշխատանքի հետեւանք է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով մեկ տոննա կոկաինի Հայաստան ներմուծելու փաստին:
«Մենք որպես իշխանություն ամեն ինչ պետք է անենք, որ այդ չարիքը նվազի եւ հասնի մինիմալի, բայց նաեւ որպես հասարակությունը պետք է այդ ամենը անենք»,-ասել նա:
Տեսակետին, թե առանց բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավման հնարավոր չէր նման ծավալի կոկաին ներկրել Հայաստան, ՔՊ-ական պատգամավորն ասել է.
«Ես չեմ կարող գնահատական տալ, բայց այն բոլոր պաշտոնյաները, եթե կան այդպիսիք, որոնք ներգրավված են, պետք է պատժվեն: Ես նաեւ չեմ բացառում, որ եղել է որոշակի շրջանառություն, որը չի բացահայտվել: Սա շատ ցավալի իրականություն է»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. Ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոթքում ադրբեջանական գնդակից վիրավորված 8 զինվորների կյանքին վտանգ չի սպառնում
Սոթքում ադրբեջանական գնդակից վիրավորված 8 զինվորներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Զինուժ»-ի անդրադար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 11 բեռնատարի միջոցով առանց մաքսային վճարման ՀՀ է ներմուծվել շուրջ 280 տոննա կարագ և սերուցք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության, ներքին անվտանգության վարչություններն ու Հարավային մաքսատուն-վարչությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնա՜ ստեղից, ի՞նչ եղավ էդ փողը». լարված վիճակ Զարեհ Սինանյանի մասնակցությամբ
Գերմանիայում տեղի ունեցող քննարկման ժամանակ ներկաներից մեկը նստած տեղից բանավիճում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատա...