Էրդողանն ու Սինան Օղանը հանդիպել են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է մայիսի 14-ին երկրի նախագահական ընտրություններում «ԱԹԱ» դաշինքի թեկնածու Սինան Օղանին, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի «Դոլմաբահչե» նստավայրում։ Բանակցություններն անցել են մամուլի համար փակ դռների հետևում։
Այլ մանրամասներ հայտնի չեն։ Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ Օղանը պատրաստվում է աջակցել Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի համար։
Օղանը նախկինում եղել է ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևի՝ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության անդամ։ Կուսակցությունն Էրդողանի կոալիցիոն գործընկերն և այժմ էլ ստարում է գործող նախագահին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը ավելի վաղ CNN հեռուստաալիքի հաղորդավարի համապատասխան հարցին պատասխանելով՝ հաստատել էր, որ մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի դեպքում չի փոխի երկրի տնտեսական քաղաքականությունը։
«Որովհետեւ ես տեսել եմ արդյունքները, երբ դեռ վարչապետ էի։ Նույն քաղաքականության իրականացման շնորհիվ ես նորից կտեսնեմ արդյունքները։ Ես դա գիտեմ»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Այն ինչ անում է Փաշինյանը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով, դրա համար ժողովրդից մանդատ չի ստացել․ Զուրաբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից որդեգրեց այն գիծը, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչը մեծապես հակասում...
ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու մեջ
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի կրոնական ազատությ...
Հայաստանը Լաչինի հարցով երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային...
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...