Բարաք Օբամային արգելել են մուտք գործել Ռուսաստան
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային արգելել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ կայքում՝ Ռուսաստանը պատժամիջոցներին արձագանքել է արգելելով ԱՄՆ 500 քաղաքացու մուտքը երկիր։
«Վաղուց ժամանակն է, որ Վաշինգտոնն իմանա, որ Ռուսաստանի դեմ ոչ մի թշնամական հարձակում չի մնա առանց ուժեղ արձագանքի։ Հետևողականորեն կիրառվելու է պատժի անխուսափելիության սկզբունքը՝ անկախ նրանից՝ խոսքը խստացված պատժամիջոցների ճնշման մասին է, թե մեր համաքաղաքացիների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու խտրական քայլերի մասին»,- ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունը պարզաբանել է, որ «ստոպ ցուցակում» ներառվել են ««նշանակալի» գործիչներ, գործադիր իշխանության տարբեր մակարդակների ներկայիս ղեկավարներ, նախկին պաշտոնյաներ, սենատորներ և կոնգրեսականներ, որոնք առաջին անգամ ընտրվել են նոյեմբերի ընտրություններում, փորձագետներ և «վերլուծական» կենտրոնների աշխատակիցներ, ինչպես նաև Կիևի ռեժիմին զենք մատակարարող ռազմարդյունաբերական համալիրների ընկերությունների ղեկավարները»։
Նմանատիպ հոդվածներ
Այն ինչ անում է Փաշինյանը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով, դրա համար ժողովրդից մանդատ չի ստացել․ Զուրաբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից որդեգրեց այն գիծը, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչը մեծապես հակասում...
ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու մեջ
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի կրոնական ազատությ...
Հայաստանը Լաչինի հարցով երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային...
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...