Վերահաստատում ենք Երևանին համակողմանի օգնություն տրամադրելու մեր պատրաստակամությունը․ ՀԱՊԿ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հաստատում է Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով։ Այս մասին հինգշաբթի Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Կրկին, ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի անցած նոյեմբերի նիստում, մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը Երևանին տրամադրելու համակողմանի օգնություն՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների պատրաստման և ժամանակակից տեխնիկական միջոցներով զինելու միջոցով»,- ասել է նա:
Թասմաղամբետովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների պատճառով առաջացած լարվածությունը Հարավային Կովկասում պահպանվում է, գրանցվում են զինված բախումների բռնկումներ։
«Իհարկե, մենք ողջունում ենք հակամարտող կողմերի ջանքերը՝ ուղղված խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը», - հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Երևանը խաղաղություն է ուզում Բաքվի հետ, ապա ինչո՞ւ է 100 միլիոն դոլարի զենք գնում․ Ալիև
Եթե Երեւանը խաղաղություն է ուզում Բաքվի հետ, ապա ինչո՞ւ է 100 միլիոն դոլարի զենք գնում։ Ադրբեջանում Հնդկաստանի նորանշա...
Իրանից՝ Ադրբեջանի քայլերի մասին
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանում, իբր, Թեհրանի համար լրտեսությամբ զբաղվող քաղաքացիների ձերբակալման մասին տեղեկությու...
Պուտինը՝ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղու կառուցման համաձայնագրի մասին
Ռուսաստանի նախագահը տեսակապի միջոցով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ մասնակցել է Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման համա...
Պատժամիջոցները ՀՀ կարմիր գիծն են և դա շատ հստակ ասում ենք Ռուսաստանին․ Փաշինյան
Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում։ Շատ ապրանքներ, որոն...