Իրանից՝ Ադրբեջանի քայլերի մասին
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանում, իբր, Թեհրանի համար լրտեսությամբ զբաղվող քաղաքացիների ձերբակալման մասին տեղեկությունները:
«Ցավոք, Ադրբեջանի կառավարությունը որոշ ժամանակ է ձերբակալում և անազատության մեջ է պահում իր քաղաքացիներին իրանական կառույցների հետ կապերի մեղադրանքով և կեղծ մեղադրանքով», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ հերքելով Ադրբեջանի՝ Իրանին ուղղված «շղթայական մեղադրանքները։
Խոսնակը կտրականապես հերքել է Իրանի և վերջերս ձերբակալված այդ քաղաքացիների միջև որևէ կապ: Քանանին նշել է, որ յուրաքանչյուր կառավարություն ունի օրինախախտ քաղաքացիների դեմ գործողություններ ձեռնարկելու ներհատուկ իրավունք, սակայն հասկացնել է տվել, որ Բաքվի քայլը՝ բազմաթիվ քաղաքացիների ձերբակալելու և բանտարկելու, Իրանի հետ կապի մասին մեղադրանք ներկայացնելու միջոցով, անթույլատրելի և անընդունելի է։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Երևանը խաղաղություն է ուզում Բաքվի հետ, ապա ինչո՞ւ է 100 միլիոն դոլարի զենք գնում․ Ալիև
Եթե Երեւանը խաղաղություն է ուզում Բաքվի հետ, ապա ինչո՞ւ է 100 միլիոն դոլարի զենք գնում։ Ադրբեջանում Հնդկաստանի նորանշա...
Վերահաստատում ենք Երևանին համակողմանի օգնություն տրամադրելու մեր պատրաստակամությունը․ ՀԱՊԿ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հաստատում է Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու իր պատր...
Պուտինը՝ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղու կառուցման համաձայնագրի մասին
Ռուսաստանի նախագահը տեսակապի միջոցով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ մասնակցել է Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման համա...
Պատժամիջոցները ՀՀ կարմիր գիծն են և դա շատ հստակ ասում ենք Ռուսաստանին․ Փաշինյան
Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում։ Շատ ապրանքներ, որոն...