ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի երկնքում թռչող բազմոց են նկատել
Թուրքիայի երկնքում թռչող բազմոց են նկարել մայրաքաղաքի բնակիչները: Անկարայում ուժեղ փոթորիկի պատճառով մինարեթներ են փլուզվել, տանիքներ են պոկվել, իսկ երկնքում թռչող կահույք է նկատվել։ Այս մասին գրում է Iz.ru-ն` հղում անելով թուրքական հեռուստաալիքներին:
Ըստ տվյալների` Թուրքիայում ցերեկային անձրևի և փոթորկի ժամանակ պոկված շենքերի տանիքների կտորները վնասել են կայանված մեքենաները, տները։ Մասնավորապես, մեկ բեկորը հարվածել է Կենտրոնական մզկիթի մինարեթին և ավերել այն։
Արդյունքում բեկորից տուժել է այդ պահին կողքով անցնող մի կին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Անկարայի նահանգապետարանը զգուշացրել է բնակիչների զգույշ լինել որոշ այն հատվածներում, որտեղ սպասվում են անձրև և ամպրոպ։