ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ. Աշոտ Փաշինյանին առևանգելու մեղադրանքով զոհված զինծառայողների ծնողները քննչականում են
Աշոտ Փաշինյանին առևանգելու մեղադրանքով զոհված զինծառայողների ծնողներին բերման են ենթարկել: Նրանք պնդում են փաստաբանին ներս չեն թողնում:
Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել: Նշվում էր, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է նաև Գարի Գալեյանը, որը ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի առևանգմանը:
Սակայն «Որդիների կանչ» ՀԿ-ն հերքում է, որ առևանգում է եղել: Ըստ նրանց` բացառապես մայրերը մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։