Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Օրեր առաջ բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել են Նախիջևանով երկաթգծի վերագործարկման հարցում դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը։
«Վրաստանի և Աբխազիայի այդ հատվածում նույն տիպի կարգավորում էր նախատեսվում, և աշխարհում հայտնի ընկերություններից մեկը պետք է այն վերահսկեր։ Դա շվեյցարական ընկերություն էր, բայց կան նաև ֆրանսիական և մի շարք այլ ընկերություններ, որոնց տրված փաստաթղթերը մեծ վստահություն են վայելում ամբողջ աշխարհում»,–ասել է Քերոբյանը։
Նա ներկայացրել է, որ ըստ այդ վերահսկման մոդելի` Աբխազիայի ելքի և մուտքի հատվածներում պետք է այդ ընկերության զննման կետեր դրվեին, որոնք պետք է փոխարինեին մաքսատան ֆունկցիային։
Նախարարը նշեց, որ թեպետ այդ միջոցը Աբխազիայի դեպքում չի աշխատել, սակայն պատկերացում է տալիս, թե ինչ մոդելով կարող է Նախիջևան երկաթգիծը հսկվել։
«Ընդհանրացնելով պետք է ասել, որ, անշուշտ, ցանկացած տիպի ենթակառուցվածքների զարգացմանը մենք կողմ ենք, որովհետև Հայաստանը ենթակառուցվածքների առումով բավական մեծ պոտենցիալ ունի»,–հավել է Քերոբյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին միանում...
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի մարզպ...