«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ. հանրային քրեական հետապնդում է հարուցվել
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ին օժանդակող 2 անձի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 29-ին Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ) (առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն օժանդակելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):
2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲ ընկերության մեծահասակաների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ.Գ.-ի և Բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):
Նախաքննությամբ պարզվել է, որ Թ.Գ.-ն, 2004 թվականից աշխատելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալի պաշտոնում, 2014 թվականի մայիսից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի և Բժշկական կենտրոնի այլ աշխատակիցների հանցակցությամբ, օժանդակել է Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 908 մլն 47 հազար 850 դրամի հափշտակությանը:
2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներն ուղարկել է Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալներին նոր մեղադրանք ներկայացնելու նպատակով:
Նշենք, որ ամենայն ահավականությամբ խոսքը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի մասին է, որը երկար տարիներ եղել է նշված բժշկական հաստատության ղեկավարը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ձերբակալվել են իբր հայկական հատուկ ծառայությունների հետ գաղտնի աշխատող անձինք
Ադրբեջանում ձերբակալվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ իբր գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձինք։ Ադր...
Ինչպես կազդի հայկական ավիաշուկայի վրա Վրաստանի և ՌԴ-ի միջև չվերթերի վերսկսումը․ Sputnik
Հայաստանում առայժմ հաշվում են, թե որքան վնաս կկրի երկրի ավիացիոն ոլորտը և որքանով կկրճատվի ուղևորահոսքը ՀՀ օդանավակայանն...
Դոլարն, եվրոն, ռուբլին էժանացել են. ԿԲ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է 386.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.88 դրամով: Այդ մասին տեղե...
Ջորջ Սորոսը մահացե՞լ է․ Worldbulletin-ը պնդում է
Worldbulletin-ի փոխանցմամբ՝ Ջորջ Սորոսը մահացել է։ Հրատարակությունը տեղեկություններ է տարածել, որ Ջորջ Սորոսը մահացել է...