Բաքվից քննադատել են Հայաստանում Եվրամիության ներկայացուցչին
Բաքուն անընդունելի է համարում Եվրամիության դեսպանի միջամտությունն Ադրբեջանի ներքին գործերին: Այդ մասին մայիսի 15-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն:
Նա նշել է, որ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, մայիսի 15-ին հայտարարել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ»:
Հաջիզադեն այդ կապակցությամբ ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում բոլորին է հայտնի:
«Եվրամիության ներկայացուցչի այդ պնդումները միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին, հակասում են միջազգային իրավունքին և անընդունելի են: Ղարաբաղի շրջանը հանդիսանում է ինքնիշան Ադրբեջանի անբաժան մաս: Ինչպես և Ադրբեջանում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունները, Ղարաբաղի հայերի իրավունքներն էլ կապահովվեն մեր երկրի օրենսդրության շրջանակներում»,- ասել է Հաջիզադեն:
Նրա պնդմամբ, ոչ ոք չպետք է խոչընդոտի հայ բնակիչների հետ երկխոսություն հաստատելու իշխանության փորձերը:
«Պետք է վերջ տալ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններին»,- ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Պատժամիջոցները ՀՀ կարմիր գիծն են և դա շատ հստակ ասում ենք Ռուսաստանին․ Փաշինյան
Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում։ Շատ ապրանքներ, որոն...
Պահանջում ենք Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում․ հայտարարություն
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքի մասնակիցների անունից հայտարարություն ընթերցվեց. «Խիստ մտահոգված լինելով Արցախո...
ԱՄՆ-ից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, վերջին բանակցությունների մասին
ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ գնալու կարևոր քայլեր են: Այս մասին ավանդական ճեպ...
Պուտինը՝ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղու կառուցման համաձայնագրի մասին
Ռուսաստանի նախագահը տեսակապի միջոցով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ մասնակցել է Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման համա...